Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կգա՞ Պու­տի­նը

Կգա՞ Պու­տի­նը
10.09.2019 | 00:38
Իշ­խա­նու­թյա­նը տի­րա­ցած ու­ժե­րի հա­մար «ար­ջամ­կան օ­րեր» են` ոչ մի տե­ղա­շարժ, բա­ցի վար­կա­նի­շի կորս­տից. քանդ­վող-քայ­քայ­վող խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյուն, վե­րա­դա­սա­վոր­վող Ազ­գա­յին ժո­ղով, բր­գաց­ման գնա­ցող ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյուն, այդ­պես էլ չհս­տակ­վող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խմո­րում­ներ:
Սկ­սենք վեր­ջի­նից. կրեմ­լյան ո­րոշ աղ­բյուր­ներ սկ­սել են «շշն­ջալ»` Վլա­դի­միր Պու­տի­նը Հա­յաս­տան չի գա: Կտե­ղա­փոխ­վի՞ ԵԱՏՄ խոր­հր­դա­ժո­ղո­վը Մոսկ­վա՝ չի աս­վում: Ի դեպ, այս հա­մա­տեքս­տում բա­վա­կա­նին հե­տաքր­քիր քայլ ա­րեց Ռու­սաս­տա­նը` չե­ղար­կե­լով Մի­քա­յել Հա­րու­թյու­նյա­նի հե­տա­խու­զումն իր տա­րած­քում: Ա­սել է` Ռու­սաս­տա­նը ոչ կոշտ, սա­կայն խիստ նշա­նա­յին կի­սա­քայ­լե­րով հաս­կաց­նում է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին իր խոր դժ­գո­հու­թյան մա­սին:
Ռու­սաս­տա­նը «դժ­գոհ» լի­նե­լու հա­զար ու մի պատ­ճառ ու­նի, ընդ ո­րում, մենք նրանց թվում չենք, ո­րոնք կար­ծում են, թե Պու­տի­նի Հա­յաս­տան չգա­լու պատ­ճա­ռը Քո­չա­րյա­նի կա­լան­քից չա­զա­տու­մը կլի­նի:
Ար­ձա­նագ­րենք նաեւ, որ իշ­խա­նա­կան կու­լիս­նե­րը «շշն­ջում» են` իշ­խա­նու­թուն­նե­րը որևէ ցան­կու­թյուն չու­նեն են­թարկ­վե­լու ՍԴ ո­րոշ­մա­նը` կյան­քի կո­չել Քո­չա­րյա­նին կա­լան­քից ա­զա­տե­լու սահ­մա­նադ­րա­կան նոր­մը, ին­չը, ա­յո, կա­րող է լի­նել պատ­ճառ­նե­րից մե­կը` Պու­տին Վլա­դի­մի­րի Հա­յաս­տան չգա­լու, բայց ոչ միա­կը:
Հա­յաս­տան-Ռու­սաս­տան «ան­հաս­կա­ցո­ղու­թյան» պատն այն­քան եր­կար է, որ թվելն ա­նի­մաստ ժա­մա­նա­կի վատ­նում կա­րող է լի­նել, այ­նու­հան­դերձ, ոչ ան­հայտ Շիշ­կի­նին քա­ղա­քա­կան ա­պաս­տան տա­լը, հե­տո դա չե­ղար­կե­լը (Շիշ­կինն ար­դեն մեկ­նել է Ռու­սաս­տան), Հա­յաս­տա­նը` ռու­սա­կան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան «տյու­նինգ­նե­րի» հար­թակ սար­քե­լը, Փա­շի­նյա­նի ա­ներ­ձա­գի հայտ­նի նա­մա­կը (սա, ի­հար­կե, հերք­վեց, բայց ա­ռանց կրա­կի ծուխ չի լի­նում)` «ֆի­նան­սա­պես օ­ժան­դա­կե­լու հայ թավ­շիստ­նե­րին` Նա­վալ­նու հե­ղա­փո­խու­թյանն օ­ժան­դա­կե­լու, թա­վի­շը Ռու­սաս­տան ար­տա­հա­նե­լու մա­սին, էլ չենք ա­սում ա­մե­նա­կարևո­րի, Փա­շի­նյա­նի` Ար­ցա­խում ա­րած հայ­տա­րա­րու­թյան («Ղա­րա­բա­ղը Հա­յաաս­տան է և վերջ», ին­չին ա­ռան­ձին կանդ­րա­դառ­նանք), ին­չը ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար խիստ ան­հաս­կա­նա­լի, ե­թե չա­սենք` իս­պառ ա­նըն­դու­նե­լի մո­տե­ցում հա­մար­վեց: ՈՒ թե սրան էլ գու­մա­րում ենք «տրո­յա­կան ձին», որն Ար­ցախ ու­ղար­կեց Փա­շի­նյա­նը, որ­պես Սո­րո­սի աչք (Իոան­նի­սյան Դա­նիե­լի և «Թրանս­փե­րեյ­սըն ին­տեր­նեշն­լի» կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, որ­պես դի­տորդ), հաս­կա­նա­լի է դառ­նում, որ Փա­շի­նյա­նը, ՀԱՊԿ-ը տակ­նուվ­րա ա­նե­լուց հե­տո, ձեռ­նա­մուխ է ե­ղել հե­ղա­փո­խու­թյու­նը Ռու­սաս­տան ար­տա­հա­նե­լուն զու­գըն­թաց Ղա­րա­բաղ ար­տա­հա­նե­լուն:
Մեկ նր­բե­րանգ ևս, և անց­նենք ներ­քա­ղա­քա­կան բր­գա­ցում­նե­րին. Փա­շի­նյա­նը մեկ­նում է ԱՄՆ` այս պա­հին «զրո» հան­դի­պում­նե­րի մա­կար­դա­կով: Սա­կայն հաս­կա­նա­լի է նաև, որ ու­սա­պար­կով բա­րի­կադ­ներ գրո­հած հե­ղա­փո­խա­կան Փա­շի­նյա­նը միայն գլեն­դե­լյան մի­տին­գով չի կա­րող անց­նել ոչ ան­հայտ Բոլ­թո­նի` աշ­խար­հին հայտ­նի բե­ղե­րի կող­քով, ո­րից հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րե­րին հանձ­նա­ռու­թյուն­ներ ու­ներ` «իր ու­ժեղ ման­դա­տով փա­կել Ի­րա­նի հետ սահ­մա­նը, լու­ծել Ղա­րա­բա­ղի հար­ցը, տա­րա­ծաշր­ջա­նից և Հա­յաս­տա­նից հե­ռաց­նել Ռու­սաս­տա­նը»:
ՈՒս­տի պետք է դեռ սպա­սել, հաս­կա­նա­լու` ինչ է ա­նում միստր Բոլ­թո­նը սո­րո­սյան փո­ղե­րով Հա­յաս­տա­նը գու­նա­վո­րած հե­ղա­փո­խա­կա­նի հետ յուր երկ­րում գտն­վե­լու օ­րե­րին:
Նշա­նա­կա­լից զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում նաև ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում. Այս­տեղ մաս­նա­կի բր­գա­ցում, լյուստ­րա­ցիա տե­ղի ու­նե­ցավ: «Ա­դեկ­վատ­նե­րը», ո­րոնք վեր­ջին շր­ջա­նում քա­ղա­քա­կան օ­րա­կարգ էին ձևա­վո­րում, բա­ցե­ցին Օ­վեր­տո­նի պա­տու­հան, ին­չը ռե­զո­նանս ա­ռա­ջաց­րեց ոչ միայն իշ­խա­նա­կան թի­մում, այլև ընդ­դի­մա­դիր դաշ­տում` ցու­ցա­նե­լով ընդ­դի­մա­դիր կոն­տուր­նե­րը:
Ինք­նա­տի­պու­թյամբ ան­վերջ աչ­քի ընկ­նող, Նի­կոլ Փա­շի­նյա­նի եր­բեմ­նի լավ ըն­կեր, ինս­տի­տու­ցիո­նալ ընդ­դի­մու­թյան գա­ղա­փա­րա­կիր «Ա­դեկ­վատ­նե­րի» ա­ռաջ­նոր­դը, ի շարս այլ օ­վեր­տո­նյան մո­տե­ցում­նե­րի, տվեց նաև սպաս­ված ա­նու­նը, ո­րը լուրջ «աշ­խու­ժու­թյուն» ա­ռա­ջաց­րեց քա­ղա­քա­կան-ընդ­դի­մա­դիր` «մի­նուս մեկ» շր­ջա­նակ­նե­րում:
Այդ կի­սա­քայլն ար­ված էր ժան­րի կա­նոն­նե­րի հա­մա­ձայն` «մտո­րե­լու հա­մար»:
Ե­թե մեզ հարց­նեք` փոր­ձար­կու­մը բա­վա­կա­նին հա­ջող էր` ըստ գծագր­ված-սպաս­ված ար­դյունք­նե­րի: Ե­թե ոչ ա­վե­լին:
Այս մա­սին` հա­ջոր­դիվ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ